Հասարակություն 

Կստորագրվի փոխըմբռման հուշագիր

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16:00-ին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև կկնքվի փոխըմբռման հուշագիր «ՆերՈւժ» սփյուռքի սթարթափ ծրագիրը համատեղ իրականացնելու վերաբերյալ: Հուշագիրը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում կստորագրեն Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և նախարար Հակոբ Արշակյանը (հասցե՝ Վ. Սարգսյան 3, Կառավարական շենք 2, 8-րդ հարկ):

Համագործակցությունը նպատակ ունի նպաստել Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում հայրենադարձությունը խթանող միջավայրի ձևավորմանը, ինովացիոն, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում հայկական սփյուռքի  հետ աշխատանքի ակտիվացմանը  և տեղի սթարթափ էկոհամարգի զարգացմանը:

«ՆերՈւժ» սփյուռքի երիտասարդների սթարթափ ծրագիրը այս տարի դեկտեմբերին կանցնկացվի 2-րդ անգամ՝ յուրահատուկ հարթակ դառնալով սփյուռքի և Հայաստանի ստարտափերների համագործակցության, կայացման և կապերի ստեղծման համար:

Խնդրում ենք Ձեր մասնակցությունը հաստատել մինչ վաղը՝ ժամը 14:00, զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով՝ 093180410:

Նույն շարքից