Ռուսական պաղպաղակը Չինաստանում հայտնի դարձավ 2016 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցից հետո: Այս մասին Վլադիվոստոկի Արևելյան տնտեսական ֆորումում ասել է «Xinhua» լրատվական գործակալության ասիական-եվրոպական բյուրոյի տնօրեն Ֆան Վեյգոն:
«Պուտինն օրիգինալ նվեր մատուցեց Սի Ցզինփինին՝ տուփով ռուսական պաղպաղակ: Այս մասին հաղորդագրությունները մեծ հետաքրքրություն առաջացրեին չինական ինտերնետ օգտատերերի շրջանում: Մարդիկ հետաքրքրվում էին, թե որտեղ կարելի է գնել այդ պաղպաղակը»,-ասել է նա:
Վեյգոն նշել է, որ այժմ այդ թեման այլևս արդիական չէ, քանի որ տարբեր ապրանքանիշերի և տարբեր արտադրողների կողմից ռուսական պաղպաղակն այժմ վաճառվում է ամբողջ Չինաստանում: