Հասարակություն 

Ով է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի նոր տեղակալ Նունե Պետրոսյանը /կենսագրություն/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ճարտարապետության թեկնածու, դոցենտ Նունե Պետրոսյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, աշխատակազմին է ներկայացրել նրան և մաղթել հաջողություններ ու արդյունավետ աշխատանք՝ ի շահ բնագավառի զարգացման:

Նունե Գագիկի Պետրոսյան

Ճարտարապետության թեկնածու, դոցենտ

Ծննդյան թիվը, ամիսը, ամսաթիվը`07.06.1964

Կրթություն և վերապատրաստում

• 1982-1987թթ. Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարկան ֆակուլտետ, ճարտարապետ:

• 1999-2004թթ. Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան‚ ասպիրանտուրա:

• 2001թ. “Transport Systems & Combined Transport”. Ուսումնական ծրագիր, Աթենք, Հունաստան:

• 2004թ. “Enabling City Development & Planning”, HBRC UTI Ուսումնական ծրագիր, Կահիրե Եգիպտոս:

• 2005թ. առ այսօր Ճարտարապետության թեկնածու:

• 2011թ. առ այսօր Դոցենտ:
Աշխատանքային գործունեություն

• 1987թ.առ այսօր «Հայնախագիծ» ինստիտուտ (մինչ 1995 Հայպետնախագիծ), նախագծի գլխա¬վոր ճարտարապետ, արվեստանոցի ղեկավար:

• 2005թ. առ այսօր «Հայնախագիծ» ինստիտուտ (մինչ 1995թ. Հայպետնախագիծ), նախագծի գլխավոր ճարտարապետ, արվեստանոցի ղեկավար «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային հա¬մալսարան» (ՃՇՀԱՀ) (մինչև 2014թ.` Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան) Ճարտարապետության տեսու¬թյան, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի դոցենտ, դասախոս է (հայերեն և անգլերեն լեզուներով):

• 1985-1986թթ.Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ, լաբորանտ:
Գիտական ուղղվածություն

• Քաղաքաշինություն,

• ճարտարապետական նախագծում,

• էկոլոգիա:
Մասնակցությունը ծրագրերին և գիտահետազոտական աշխատանքներին

• 2004 թ. ՀՀ պետական մրցանակի դափնեկիր:

• 2009 թ. ԵՃՇՊՀ արծաթե մեդալ:

• 2002թ.առ այսօր Հայաստանի ճարտարապետների միության անդամ:

• 2007թ.ICOMOS/ Հայաստան, անդամ:

• 2004թ. “Strengthening the Capacities of Cities in (Towards Millenium Development Goals), UTI, IHS գիտաժողով, հրավիրված դասախոս, Կահիրե, Եգիպտոս:

• 2005թ. Pan European network of Cemat Regions of Innovations, գիտաժողով ՍԵՄԱԹ, Երևան:

• 2005թ. Հարավային Կովկասում մշակութային ժառանգության տարա¬ծաշրջա¬նային ծրագիր (Պատմական քաղաքների կառուցապատման և կազմա¬կերպ¬ման ինստիտուցիոնալ կարողություններ), ՍԵՄԱԹ գիտաժողով, Երևան:

• 2006թ. Երիտասարդության դերը մշակութային ժառանգության զարգացման և ճանաչողական զբոսաշրջության գործում, Միջազգային գիտաժողով, Երևան:

• 2008թ. Միջազգային Ճարտարապետական մրցույթ «Բազմագործառույթ-բնակելի թաղամաս Դոհայում» -2-րդ կարգի մրցանակ:

• 2009թ. Վրաստանում լեռնադահուկային կենտրոնների կազմակերպում, գիտաժո¬ղով, Երևան:

• 2009թ. WISH Սոցիալական բնակարանաշինության խնդիրները, ուսանողական համատեղ աշխատանք Մենդրիսիոյի ճարտ. Ակադեմիա (Շվեյցարիա), ԵՃՇՊՀ (Երևան):

• 2009-2012թթ. Հայաստանում Եվրոպական լանդշաֆտի կոնվենցիայի իրականացման հանձնաժողովի անդամակցություն:

• 2012թ. Ինտեգրված քաղաքաշինական զարգացման կարողություններ, INTEGR-ABLEINTEGR-ABLE, Միջազգային քաղաքաշինական սեմինար, Ռումինիա:

• 2013թ. Երևանի Աջափնյակ թաղամասի վերակազմակերպման աշխատանք-ուսանողների համատեղ աշխատանք Սենտ Էտիենի բարձրագույն ճարտարապետական դպրոց (Ֆրանսիա), ԵՃՇՊՀ (Երևան):

• 1987թ.առ այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում մի շարք քաղաքաշինական ծրագ¬րերի և նախագծերի (շրջանային հատակագծեր, գլխավոր հատա¬կագծեր, գոտևորման նախագծեր, քաղաքաշինական ծրագրեր) մշակում, լանդ¬շաՖտի կազմակերման, հուշարձանի վերականգնման, հասարա¬կա¬կան կառույցների նախագծում:

• 2008-2010թթ. Զբոսաշրջության համակարգի քաղաքաշինական կազմակերպումը Սյունիքի մարզի զարգացման գործընթացում, գիտական թեմա, ԳՀՍ, ՀՀ ԳԿՆ,ԵՃՇՊՀ, Երևան:
Տպագրված աշխատանքներ

• 27 տպագրված հոդված,

• մեկ մասնագիտական գրքույկ,

• մեթոդական ցուցումներ:
Վերջին հրապարակումներ

1. Ն.Գ. Պետրոսյան «Հայաստանի Հանրապետությունում «Խելացի քաղաքների» գաղափարախոսության ներդրման հնարավորությունները» 2015, հատոր 1 (56):

Նույն շարքից