Հասարակություն 

Որքան է օգոստոսին կազմել Զելենսկու աշխատավարձը

 

 

Օգոստոսին Ուկրաինայի Նախագահ Վլադիմիր Զելենսկիի աշխատավարձը կազմել է մոտ 1000 դոլար,իսկ նրա աշխատակազմն նույն ամսվա ընթացքում առաջին անգամ ստացելեն իրենց աշխատավարձը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ արդեն երեք ամիս է նախագահի աշխատակազմն աշխատել է անվճար:

«2019 թվականի օգոստոսին Ուկրաինայի Նախագահ Վ. Զելենսկիի աշխատավարձը հաշվարկվել է պաշտոնական աշխատավարձի չափով՝ 28 հազար գրիվեն (մոտ 1,1 հազար դոլար ազգային բանկի փոխարժեքով): Նախագահին աշխատավարձի այլ բաղադրիչներ (նպաստներ, բոնուսներ և այլն)չի սահմանվել»,-ասված է կառավարության կողմից տարածած հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, հաշվարկված աշխատավարձից վճարվել է 5,4 հազար գրիվին (մոտ 200 դոլար) հարկ և տուրքեր, ուստի Զելենսկին օգոստոսին ստացել է 22,5 հազար գրիվին (մոտ 890 դոլար):

Նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանի աշխատավարձը կազմել է 39,8 հազար գրիվին (գրեթե 1,6 հազար դոլար):

 

Նույն շարքից