Տեսանյութեր Հասարակություն 

Մեր լավ ընկերն է․ Պուտինը ծանոթացրել է Հնդկաստանի վարչապետին և Ինֆանտինոյին /Տեսանյութ/

 

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին է ներկայացրել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ղեկավար Ջաննի Ինֆանտինոյին: Այս օրերին նրանք գտնվում են Վլադիվոստոկում, որտեղ մեկնարկել է Արևելյան տնտեսական հինգերորդ ֆորումը:

«Մեր լավ ընկերն է: Վերջերս մեր մոտ է անցկացվել Աշխարհի գավաթը։ Նա ցանկանում է զարգացնել ֆուտբոլը Հնդկաստանում»,-ասել է Պուտինը Մոդին՝ ներկայացնելով Ինֆանտինոյին:

Հնդկաստանում ֆուտբոլի զարգացման վերաբերյալ Ռուսաստանի ղեկավարի խոսքերը բոլորին զվարճացրեց։

 

 

 

Նույն շարքից