Միջազգային Ռազմական Հասարակություն 

Ռուսաստանում ստեղծել են զրահապատ մեքենա՝ միջուկային զենքով բեռնված ավտոշարասյունն ուղեկցելու համար

 

 

«Թայֆուն»-ի շասիի հիմքի վրա ստեղծվել է նոր զրհապատ մեքենա միջուկային զենք տեղափոխող ավտոշարասյունն ուղեկցելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ремдизель» կազմակերպության գլխավոր կոնստրուկտոր Իգոր Զարախովիչին։

Մեքենան նախատեսված է Պաշտպանության նախարարության 12-րդ գլխավոր վարչության համար։ Այն արդեն անցել է գործարանային թեստը և ստացել «O» լիտերուն, այս մասին նշել է գործակալության զրուցակիցը: Նշվում է, որ բանակի համար մեքենայի արժեքը կրճատվել է 30 տոկոսով՝ համակարգի հեշտացման նպատակով։

«Մենք փորձել ենք առավելագույն չափով օգտագործել ռուսաստանյան բաղադրիչներ և գտնել հնարավորինս շատ ռուսաստանյան ընկերություններ, որոնք պատրաստ կլինեն միջազգային համակարգերի փոխարինմանը»,-շեշտել է Զարախովիչը:

Կոնստրուկտորը հավելել է, որ «Ремдизель»-ը նախատեսում է ստեղծել Թայֆունի քաղաքացիական տարբերակը, մասնավորապես, այն կարող է օգտագործվել ծանր կլիմայական պայմաններում աշխատելու համար, ներառյալ` Արկտիկայում։

Թայֆունը բարձրակարգ զրահատեխնիկա է, որի վրա աշխատել են ավելի քան 120 ձեռնարկություն, այդ թվում՝ Ուրալի ավտոմոբիլային գործարանը, «ԿամԱԶ», «Յարոսլավլ» ավտոմեքենան արտադրամասերը։

Մեքենան առաջին անգամ ցուցադրվել է 2011 թվականին, 2014-ին մեքենան մասնակցել է Մոսկվայում Հաղթանակի շքերթին:

Նույն շարքից