ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Տնօրենի հավաստագրի հավակնող թեկնածուներից մեկը մրցույթի ժամանակ ազնվորեն ասել է, որ մինչև Հեղափոխություն գումար էի հավաքում տնօրեն դառնալու համար: Հենց հավաքեցի անհրաժեշտ գումարը, Հեղափոխություն եղավ, գումարը պետք չեկավ, հիմա ստիպված պարապում եմ մրցույթից առաջ»:
Եթե նախարարի գրառումը հասկանալի չէ, կամ սխալ եք հասկացել, փորձենք այն ներկայացնել այնպես ինչպես պետք է իրականում գրվեր:
«Տնօրենի հավաստագրի հավակնող թեկնածուներից մեկը մրցույթի ժամանակ ազնվորեն ասել է, որ մինչև Հեղափոխություն գումար էր հավաքում տնօրեն դառնալու համար: Հենց հավաքել է անհրաժեշտ գումարը, Հեղափոխություն է եղել, գումարը պետք չի եկել, հիմա ստիպված պարապում է մրցույթից առաջ»:
Սա տարբերակներից միայն մեկն է միտքը ճիշտ արտահայտելու համար: Իսկ նախարարի գրառումից հասկացվում է, որ գումարը հավաքել է ինքը` տնօրեն դառնալու համար: