Միջազգային Հասարակություն Բարի օր 

Մեգան Մարքլն ու արքայազն Հարին վիրավորել են Ելիզավետա 2-րդ թագուհուն

Մեգան Մարքլն ու արքայազն Հարին վիրավորել են Ելիզավետա 2-րդ թագուհուն՝ չընդունելով վերջինիս հրավերն այցելել Բալմորալ դղյակ: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Զույգը հայտարարել է, որ իրենց 4 ամսական երեխան դեռ բավարար չափով կոփված չէ նման ճամփորդությունների համար: Թագուհին, ով ավանդաբար ամռան երկու ամիսներն անց է կացնում Շոտլանդիայում, վիրավորված է, քանի որ Հարիի փոքրիկը, չնայած ծնողների հայտարարությանը, արդեն հասցրել է լինել Իբիցայում և Ֆրանսիայում:

Պարբերականը ենթադրում է, որ թագուհու հրավերը չընդունելու նախաձեռնության հեղինակը Մեգանն է, քանի որ Բալմորալ դղյակում զվարճանալու հնարավորություններ չկան:

Նույն շարքից