Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Բահամյան կղզիներում փոթորիկի զոհերի թիվը հասել է 20-ի /տեսանյութ/

analitik.am

 

 

Բահամյան կղզիներում Դորիան փոթորիկի զոհերի թիվը հասել է 20-ի: Այս մասին հայտնում է Miami Herald-ը` հղում անելով երկրի առողջապահության նախարարին:

Կղզիներում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Հարևան Ֆլորիդայում քաղաքացիները մարդասիրական օգնություն են հավաքում` ջուր, ուտելիք, ղեղորայք:

ՄԱԿ-ն իր հերթին արդեն 1 միլիոն դոլար է հատկացրել սննդի համար:

Այս պահին Բահամյան կղզիներում ավելի քան 70 հազար մարդ հումանիտար օգնության կարիք ունի:

 

 


 

Նույն շարքից