Միջազգային Հասարակություն 

Մեծ Բրիտանիայում օդանավի ուղևորը փոխարինել է թռիչքին չներկայացած օդաչուին

Մեծ Բրիտանիայում «ЕasyJet» ավիաընկերության օդանավի ուղևորներից մեկը զբաղեցրել է հրամանատարի տեղն այն բանից հետո, երբ վերջինս չի ներկայացել թռիչքին: Այս մասին հայտնում է «The Mirror»-ը:

Երբ ուղևորներն իմացել են այն մասին, որ Մանչեսթեր-Ալիկանտե չվերթը հետաձգվելու է անորոշ ժամանակով, նրանցից մեկը հայտարարել է, որ օդաչուի հավաստագիր ունի և կարող է զբաղեցնել օդանավի հրամանատարի տեղը: Րոպեներ անց նրա հետ կապ են հաստատել ու կազմակերպել նախատեսված թռիչքը:

Ավելի ուշ պարզվել է, որ Մայքլ Բրեդլին իրոք օդաչու է և այդ օրն արձակուրդի մեջ է եղել: Նա օդանավում եղել է կնոջ և որդու հետ:

Ավիաընկերության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Բրեդլիին՝ հավելելով, որ վերջինիս թռչելու իրավունք տվել են միայն համապատասխան ստուգումներից հետո:

Նույն շարքից