Թաթարստանի Չերեմշան գյուղի խանութի մոտ պայուսակի մեջ նորածնին թողած կինն ինքնուրույն է ծննդաբերել։
Ինչպես Life-ին հայտնել են իրավապահ մարմինները, 36-ամյա Լյայսանն աշխատում է վաճառողուհի այն խանութում, որի մոտ թողել է երեխային: Երեխային լույս աշխարհ բերելու պահին կինը եղել է փողոցում, որտեղ էլ առանց որևէ մեկի օգնության ծննդաբերել է: Բժշկական կրթության շնորհիվ վերջինս իմացել է, թե ինչպես կարելի է կտրել պորտալարը:
Երեխային հայտնաբերել է խանութի տնօրենը: Տղան ծնվել է 3400 գրամ քաշով և 52 սանտիմետր հասակով:
Այժմ երեխան գտնվում է Ալմետևսկի խնամքի կենտրոնում, մինչդեռ մայրը գտնվում է Չերեմշանի կենտրոնական շրջանային հիվանդանոցում, որտեղ նրա հետ աշխատում են հոգեբանները:
Նորածին տղայից բացի, կինն ունի ևս երկու երեխա՝ 11-ամյա դուստր և 8-ամյա որդի: Աղբյուրի պնդմամբ, ամուսինը չի պլանավորել երրորդ երեխայի ծնունդը, բայց կինը չի կարողացել հեռացնել երեխային: Այժմ տղամարդը պատրաստում է համապատասխան փաստաթղթերը՝ որդուն խնամքի կենտրոնից ետ վերցնելու համար։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հրապարակել էր տեսանյութ, թե ինչպես է մայրը տոպրակի մեջ թողնում նորածին որդուն և հեռանում: