Հասարակություն գլխավոր 

Կաբարդինո-Բալկարիայում կրակ են բացել Էդուարդ Հովհաննիսյանի նկարահանող խմբի վրա

 

 

Կաբարդինո-Բալկարիայում գտնվող Պրոխլադնի քաղաքում տեղի բնակիչը կրակել է «Չիկի» ֆիլմը նկարահանող խմբի վրա, որի ռեժիսորն է Էդուարդ Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն։

Ըստ Հովհաննիսյանի, հարձակվողը նախ վիրավորանքներ է հնչեցրել անձնակազմի հասցեին, այնուհետև նրանց վրա ձմերուկ է նետել և որսորդական հրացանից կրակ բացել:

«Մենք հանգիստ զբաղվում էինք նկարահանման աշխատանքներով, և հանկարծ մի տղամարդ ասաց, որ հիմա կրակելու է: Մենք կարծում էինք, որ դա հերթական կատակն է, բայց կես րոպե անց սկսվեցին կրակոցները: Մենք հաշվել ենք 15 կրակոց, որից հետո թաքնվել ենք շքամուտքում: Միջադեպի արդունքում ոչ ոք չի տուժել: Նա կրակել է նաև մեր մեքենաների վրա»,-«Երեկոյան Մոսկվա» հրատարակությանը պատմել է ռեժիսորը:

Հովհաննիսյանը նշել է նաև, որ սթրեսային իրավիճակի պատճառով օգնության կարիք է ունեցել նկարահանող խմբի օգնական Քրիստինա Միրոնենկոն, որը տեղափոխվել է հիվանդանոց:

Տղամարդը, որը կրակ է բացել նկարահանող խմբի վրա ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից:

Նույն շարքից