Հասարակություն Սպորտ 

Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իռլանդիա

analitik.am

Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021թ․-ի առաջնության ընտրական փուլի մեկնարկում Հայաստանի ընտրանին կհյուրընկալվի Իռլանդիայի և Իսլանդիայի հասակակից հավաքականներին։ Հայաստանի Մ-21 հավաքականն արդեն ժամանել է Դուբլին․ խաղը նախատեսված է Իռլանդիայի մայրաքաղաքի «Թալահթ» մարզադաշտում՝ սեպտեմբերի 6-ին, սկիզբը՝ Երևանի ժամանակով ժամը 23։00-ին։ Իսլանդիա-Հայաստան խաղը սեպտեմբերի 9-ին կկայանա Ռեյկյավիկի «Վիկինգսվյոլուր» մարզադաշտում, հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 21։00-ին։

Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսն իր տրամադրության տակ ունի 20 ֆուտբոլիստ․

 

Դարպասապահներ

Սևակ Ասլանյան, «Փյունիկ»

Մարկ Գրիգորյան, «Դոնաու», Վիեննա (Ավստրիա)

Գրիգոր Մաթևոսյան, «Ուրարտու»

 

Պաշտպաններ

Ալբերտ Խաչումյան, «Արարատ-Արմենիա»

Արման Ասիլյան, «Արարատ-Արմենիա»

Էդգար Գրիգորյան, «Ուրարտու»

Հովհաննես Նազարյան, «Նոա»

Արման Մկրտչյան, «Լոռի»

Արթուր Խաչատրյան, «Ուրարտու»

Երջանիկ Ղուբասարյան, «Համբուրգ» (Գերմանիա)

 

Կիսապաշտպաններ

Արթուր Նադիրյան, «Փյունիկ»

Ռուդիկ Մկրտչյան, «Շիրակ»

Էրիկ Վարդանյան, «Ուրարտու»

Վահան Բիչախչյան, «Ժիլինա» (Սլովակիա)

Արամ Խամոյան, «Արարատ-Արմենիա»

Արմեն Նահապետյան, «Արարատ-Արմենիա»

Կարեն Մելքոնյան, «Ուրարտու»

Էդգար Մովսիսյան, «Նոա»

 

Հարձակվողներ

Գերման Կուրբաշյան, «Գրոյտեր Ֆյուրտ» (Գերմանիա)

Առլեն Ծատուրյան, «Շիրակ»

Նույն շարքից