Կան գերատեսչություններ, որոնք լավ աշխատելով վայելում են հանրության բերկրանքն ու ստանում են դափնիներ, կան գերատեսչություններ, որոնց լավ աշխատանքն ավելի շատ առաջացնում է հանրային դժգոհություններ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ իր ղեկավարած կառույցը երկրորդ խմբի մեջ է:
Անանյանի խոսքերով, լավ վարչարարության, կամ կոշտ վարչարարության իրականացումը, որը ՊԵԿ-ի գործառույթային պարտականությունն է, շատ դեպքերում օրենսդրության թույտվության շրջանակներում հանրային կարծիքը հաշվի առնելով որոշակի վերադասավորումների է ենթարկվում:
Ինչ վերաբերում է ՀԴՄ-ների շուկայում առաջացած խնդիրներին, Անանյանն ասաց, որ թվով 9 կազմակերպություն զբաղվում է հարցով: Հավաստիացում կա, որ առաջին խմբաքանակը սեպտեմբերի երկրորդ կեսին պետք է հասանելի լինի: Գինը լինելու է 100-120 հազարի սահմաններում: Պետությունը չի սուբսիդավորելու դա, քանի որ դրա իրավունքը չունի: