Հասարակություն 

Փաշինյանի խոսնակը` Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի երեկվա որոշման մասին

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, խոսելով այն տեղեկությունների մասին, որ աշնանը թեժ զարգացումներ են սպասվում, հայտարարեց, որ նման խոսակցություններին լուրջ չի վերաբերվում. «Եթե նայենք, կտեսնենք, որ ընդդիմությունը 20 հոգուց ավել մարդ չի կարողանում հավաքել: Իրականում այդքան աջակից էլ չունի»:

Կարապետանը խոսեց նաև Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի երեկվա որոշման մասին` հայտարարելով, որ շատ դժվար է այն մեկնաբանել` լինելով գործադիրում. «Որոշումը որոշակի յուրահատկություններ ունի: Կարծում եմ, որ իրավաբանները շատ ավելի ճիշտ ու լավ մեկնաբանություններ կտան»:

Փաշինյանի խոսնակի պնդմամբ, վերոնշյալ հարցում կառավարությունն անելիք չունի, սակայն անելիք ունեն իրավապաշտպանները, հասարակական գործիչները:

Ինչ վերաբերում է դատաիրավական բարեփոխումներին և մեղադրանքներին, որ կառավարությունն այս հարցում շատ դանդաղ է շարժվում, Կարապետյանը նշեց, որ կառավարությունը շատ արագ է առաջ շարժվում, առաջիկայում համապատասխան կոնցեպտուալ փաստաթղթերը կհրապարակվեն:

Նույն շարքից