Հասարակություն 

Պարզաբանում` Արսեն Թորոսյանի և նրա կնոջ վերաբերյալ հոդվածի մասով

Անդրադառնալով մամուլում հայտնված «ԱՂՄՈՒԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ԿՆՈՋ ԲԿ-Ի ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ» վերտառությամբ հոդվածին` հարկ ենք գտնում մեկ անգամ ևս պարզաբանելու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների մասով պետական պատվերի գումարների բաշխման գործընթացը:

2019 թվականի բյուջեի հաշվարկներն իրականացվել է Երևանում և Հայաստանի մարզերում տեղակայված կազմակերպությունների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից օգտվելու հավասար պայմաններ ապահովելու նպատակով: Հաշվի են առնվել մարզային կազմակերպությունների առանձնահատկությունները, աշխարհագրական դիրքը, հեռավորությունը` Երևան քաղաքից:

Ինչ վերաբերում է վերջին օրերին պարբերաբար շահարկվող լուրերին, թե «Արսեն Թորոսյանն իր կնոջ` ՄԻԲՍ կենտրոնի ֆինանսավորումն ավելացրել է», ապա նշենք, որ պետական պատվերը բաշխվում է համաձայն կառավարության 318-Ն որոշման: Ըստ որի` հաշվի են առնվում փաստացի կատարած աշխատանքները նախորդ և ընթացիկ տարվա ընթացքում, ինչպես նաև կենտրոնների վերջին տարիների նորագույն սարքավորումներով վերազինումը, նոր ծառայությունների մատուցումը, թարմացված կադրային ռեսուրսը, նորագույն և բարձր տեխնոլոգիաներով բժշկական սպասարկման ծառայությունների կիրառումը, նորացված լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտություններ իրականացնելու հնարավորությունները և այլն:

Արդյունքում իրականացվում է սպասարկվող բժշկական դեպքերի թվի աճի կանխատեսում, որի հիման վրա հաշվարկվում են բաշխվող և վերաբաշխվող ֆինանսական միջոցները:

Ստորև աղյուսակի տեսքով ներկայացնում ենք 2018, 2019 թվականների թվով 10 կազմակերպություններին հատկացված ֆինանսական միջոցները և 2019 թվականի օգոստոսի վերաբաշխումը:

Կազմակերպության անվանումը Մարզ 2018 թվականի պայմանագրային գումար 2019 թվականի պայմանագրային գումար (01.01.19 դրությամբ) 2019 թվականի պայմանագրային գումար (01.08.19 դրությամբ)
1 Արմամաքս ՍՊԸ Երևան 200601,5 90601,5 148 209,9
2 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն ՓԲԸ Երևան 60110,6 70551,3 125 284,5
3 Նաթալի ֆարմ ՍՊԸ Աստղիկ բժշկական կենտրոն Երևան 47691,0 54726,4 94 727,0
4 ՄԻԲՍ ՍՊԸ Երևան 25148,0 57037,6 86 934,5
5 Էրեբունի բժշկական կենտրոն ՓԲԸ Երևան 30695,0 55146,7 81 999,6
6 Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն ՓԲԸ Երևան 46689,7 54497,6 79 518,1
7 Արաբկիր Բժշկական Համալիր ԵԴԱԻ ՍՊԸ Երևան 37806,4 45265,4 67 343,9
8 Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան Հիմնադրամ Երևան 36180,5 51785,7 60 803,8
9 Դիագնոստիկա բժշկական միավորում ԲԲԸ Երևան 40251,4 40259,0 51 752,8
10 Իզմիրլյան բժշկական կենտրոն ՓԲԸ Երևան 24045,5 36850,6 49 029,0

Նույն շարքից