Հասարակություն գլխավոր 

Ադրբեջանն ու Վրաստանն առաջ են անցել Հայաստանից զբոսաշրջության ոլորտում ամենամրցունակ պետությունների ցանկում

WEF-ը The Travel and Tourism Competitiveness Index 2019-ի շրջանակներում հրապարակել է զբոսաշրջության ոլորտում ամենամրցունակ պետությունների ցանկը:

Ցանկում Հայաստանը հայտնվել է 79-րդ հորիզոնականում` տեղավորվելով Ուկրաինայի և Ղազախստանի միջև:

Ինչ վերաբերում է մեր հարևաններին, ապա Ադրբեջանը ցանկի 71-րդ հորիզոնականում է, Վրաստանը` 68-րդ:

Ռուսաստանը ցանկում 39-րդն է:

Հավելենք, որ առաջին հորիզոնականում Իսպանիան է, որին հաջորդում են Ֆրանսիան ու Գերմանիան: Տասնյակում հայտնվել են նաև Ճապոնիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Իտալիան, Շվեյցարիան:

Նույն շարքից