Այսօր` սեպտեմբերի 5-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, խոսելով ՀՀ վարչապետի ամերիկյան այցի մասին և պատասխանելով հարցին` արդյո՞ք աշխատանքներ տարվում են Փաշինյան-Թրամփ հանդիպման ուղղությամբ, նշեց, որ օրակարգային հարցերի մասին կհայտարարվի վարչապետի աշխատակազմի կողմից. «Խոսքը վերաբերում է գլխավոր ասսամբլեային, դրա համար շատ բարդ է որևէ բան ասել: Եթե մենք խնդիր ունենք լուրջ հանդիպման, ոչ թե միայն զուտ հանդիպման, ապա սա պատեհ պահը չէ: Ինքնին հանդիպում հնարավոր է»:
Թրամփի հետ Փաշինյանի լուրջ հանդիպման համար այսօր պատեհ պահը չէ. Քոչարյան