Սարատովում Ми-8 ռազմական ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Նախնական տեղեկություններով, մի քանի հոգու հաջողվել է փրկել:
Տեղի իշխանությունները գործակալությանը հայտնել են, որ միջադեպի արդյունքում տուժածներ չկան:
Իր հերթին ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ անձնակազմին հաջողվել է ժամանակին լքել ուղղաթիռը: Միջադեպի պահին ուղղաթիռում ուղևորներ չեն եղել: