SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում: Shamshyan.com-ը հայտնում է, որ էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցի պահակը դպրոցից դուրս հանելու նպատակով բռնել է նույն հասցեում գործող «Այբ Բեն Գիմ» զարգացման կենտրոնի 6-ամյա Է. Ծ.-ի ձեռքից, գցել հատակին և քարշ տվել, ինչի հետևանքով երեխային պատճառվել են մարմնական վնասվածքներ:
Դեպքի մասին երեխան պատմել է մորը, ով էլ կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանության էրեբունու բաժին: Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները նշված արարքը կատարելու կասկածանքով որոնում են դպրոցի պահակ Ռազմիկ Դ.-ին:
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: