Հասարակություն 

Արդեն մի քանի օր է, ինչ վայելում եմ անձնական օգտագործման էլեկտրամոբիլ վարելու հաճույքը. Արայիկ Հարությունյան

«Արդեն մի քանի օր է, ինչ վայելում եմ անձնական օգտագործման էլեկտրամոբիլ վարելու հաճույքը: Այն անվտանգ է, խնայող ու մատչելի. արտադրված 2013թ.-ին, և արժեքը կազմում է 8-10 հազ. ԱՄՆ դոլար: Եթե պլանավորում եք նոր մեքենա ձեռք բերել խորհուրդ կտայի առաջնահերթությունը տալ այս տարբերակին:

Էլեկտրամոբիլները, միանշանակ, մեքենաշինության ապագան են, այլ հարց է, որ նավթարդյունաբերական խոշոր ընկերությունները (նավթային մաֆիան) դեռևս խոչընդոտում են դրանց մեծաքանակ արտադրությունը: Բայց Արցախում դրանք լայնորեն կիրառելուն, կարծում եմ, ոչինչ չի խանգարում: Այս նպատակով ներկայացնեմ իմ մտահղացումները:

✅Առաջինը Արցախում էլեկտրամոբիլների մասնավոր տաքսի ծառայություններ բացելն է պետական ֆինանսական աջակցությամբ,

✅Երկրորդը կրկին պետական աջակցությամբ մատչելի ավտովարկերի տրամադրումն է քաղաքացիներին էլեկտրամոբիլներ ձեռք բերելու համար,

✅Երկրորդը պետական ամբողջ ավտոպարկը փոխարինելն է էլեկտրամոբիլներով:

Ու այս ծրագրերը պետք է դառնան այն մեծ քաղաքականության ընդամենը սկիզբը, որը նախատեսում ենք իրականացնել: Եվ նորից հայտարարում եմ, որ հեռու չէ այն օրը, երբ ամբողջովին հրաժարվելու ենք նավթամթերքից ու գազից:

Հ.Գ. Խոստացածս երկրորդ էլեկտրամոբիլն արդեն ձեռք եմ բերել, ինչպես ասել էի, մարտական ընկերոջս՝ Արմենի համար: Նա 1992թ.-ին Մարտակերտ քաղաքի մատույցներում մղվող ծանր ու դաժան մարտերում իմ աչքի առջև կորցրեց երկու ոտքը, երբ դեռ 18 տարեկան էր: Տեղաշարժման հետ կապված շատ երկար ժամանակ դժվարություններ է ունեցել: 2004թ.-ին Արմենը ունեցավ առաջին էլեկտրասայլակը (լուսանկարում), իսկ հիմա՝ առաջին էլեկտրամոբիլը:

Ակներև է էլեկտրական մեքենաների կատարելագործման արագ տեմպը: Այս տեմպով էլ ակնկալում եմ ոլորտի զարգացման այն սցենարը, որը պետք է ունենանք մեր հանրապետությունում»:

Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյան

Նույն շարքից