Հասարակություն 

Ազատագրական պայքարին մասնակցած յուրաքանչյուր մարդու դատապարտելն ինքնին բարդ ու խնդրահարույց է. Գևորգ Դանիելյան

Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ազատագրական պայքարին մասնակցած յուրաքանչյուր մարդու դատապարտելն ինքնին բարդ ու խնդրահարույց է, կարծիքներն էլ, ավելի քան՝ ծայրահեղ: Այս համատեքստում ինչ-որ տեղ հասկանալի է այդ մարդկանց մասին ինչպես ուղղորդված, այնպես էլ անաչառ նյութեր տարածելու նկրտումները:

Սակայն առնվազն հարկ է սթափ գնահատել իրավիճակը և չփորձել հրապուրվել այնպիսի «փաստեր» հրապարակելով, որոնք իբր նրանց մերկացնում են ռազմական հանցագործությունների մեջ, չի կարելի այդչափ կարճատես լինել:

Այդպիսի նյութերը անխուսափելիորեն այլ իրավական արժեք են ձեռք բերելու և օգտագործվելու են բոլորովին այլ շարժառիթներով՝ վտանգելով Երկրի շահերը. կխնդրեի չզբաղվել ինքնագործունությամբ, մեր աջ ձեռքը պետք է իմանա, թե ինչ է անում ձախը ...»:

Նույն շարքից