Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Վլադիվոստոկում կայացած Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ ունեցած ելույթին հայտարարել է, թե առաջարկել է ԱՄՆ իշխանություններին գնել Մոսկվայից գերձայնային զենք: Այս մասին հայտնում է РИА Новости-ն :
Ըստ Պուտինի, Օսակայում G20 գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է գնել ռուսական հարվածային գերձայնային համակարգեր: Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ այս եղանակով երկրները կարող են աշխարհում բալանսավորել զենքի վերահսկումը:
Թրամփը մերժել է առաջարկն՝ ասելով, որ Պենտագոնը շուտով կունենա այդպիսի զենք․ «Դե, հավանաբար շուտով: Բայց ինչու գումար ծախսել, երբ մենք արդեն ծախսել ենք, կարող ենք դրանցից ինչ-որ բան ստանալ, ոչ թե մեր անվտանգության վնասի հաշվին»,-ասել է նախագահը: