Հասարակություն 

Գրիգորի Լեփսը երկու վիրահատությունների մասին

Գրիգորի Լեփսը Փարիզում ձայնալարերի երկու վիրահատություն է տարել: Այս մասին երգիչը պատմել է «Roscongress»-ին :

«Մայիսի 7-ին, Փարիզում ձայնալարերի վիրահատություն եմ տարել։ Դա արդեն անհրաժեշտ էր: Իսկ հուլիսի 8-ին ստիպված եղա նորից վիրահատվել: Վերականգնումը շատերի մոտ տևում է մոտ 1-2 տարի, իսկ ես սկսեցի երգել մի քանի շաբաթ հետո: Ձայնը լսվում է, բայց սա այն մակարդակը չէ, որը ես կցանկանայի լսել»,-ասել է Լեփսը՝ հավելելով, որ չի բացառում երրորդ վիրահատության անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ սկանդալ էր տեղի ունեցել՝ կապված Գրիգորի Լեփսի ելույթի հետ Լատվիայում կայացած համերգին: Երկրի Ներքին գործերի նախարարության ղեկավարին, որը ներկա էր համերգին, մեղադրեցին երկիրը «նվաստացնելու» մեջ:

Նույն շարքից