Հասարակություն Միջազգային Տեսանյութեր 

Վախկոտ ութոտնուկը թաքնվել է սուզորդի բերանում /Տեսանյութ/

analitik.am

 

 

Սուզորդը նկարահանել է մի փոքրիկ ութոտնուկի, որը թաքնվել է վերջինիս բերանում: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Դա տեղի է ունեցել Հավայան կղզիներում, որտեղ Շեյն Բրաունը սուզվել է ջուրը լողալու համար: Հանկարծ նրա կողքին հայտնվել է մի փոքր ութոտնուկ, որը կպել է տղամարդու դեմքին, իսկ հետո թաքնվել է վերջինիս բերանում․ «Գուցե նա ինչ-որ բանից վախեցած էր»,-ասել է Բրաունը:

Ութոտնուկը մի քանի վայրկյան է մնացել սուզորդի բերանում, այնուհետև դուրս է լողացել․ «Ես վախենում էի, որ դուրս չի գա և կվնասի բերանի զգայուն մաշկը»,-ասել է Բրաունը՝ հավելելով, որ ութոտնուկը բերանում մնացել է ընդամենը մի քանի վայրկյան․ «Հավանաբար նա հասկացավ, որ եթե ես գիշատիչ եմ, ապա այնտեղ մնալը վտանգավոր է»,-կատակել է սուզորդը։

 

 

 

Նույն շարքից