Ֆրանսիական դատարանը թույլ է տվել Մորիս անունով աքաղաղին ծուղրուղու կանչել առավոտյան, չնայած հարևանների բողոքին: Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Այսօր Մորիսն ամբողջ Ֆրանսիայի համար հաղթել է ճակատամարտում»,-ասել է աքաղաղի տերը՝ Կորին Ֆեսսոն: Դատարանը մերժել է հայցվորի դիմումը, որը հույս ուներ՝ ազատվել աքաղաղից, որը վաղ առավոտյան բարձր ձայն էր հանում և խանգարում նրանց անդորրը, սակայն ստացվել է հակառակը՝ Ֆեսսոն կստանա փոխհատուցում 1000 եվրոյի չափով (73 հազար ռուբլի):
Ֆրանսիական մամուլը հայցադիմումն անվանել է բախում գյուղական ավանդույթների և ժամանակակից քաղաքային արժեքների միջև։
Ֆեսոն և Մորիսը գտան բազմաթիվ կողմնակիցների, ովքեր հավատում էին, որ գյուղական համայնքում ծուղրուղու կանչող աքաղաղների մեջ ոչ մի արտառոց բան չկա։ Բիրոնի փաստաբանի խոսքով՝ սկանդալից հետո զույգը զղջացել է գործի այսպիսի հնչեղության համար: