Քաղաքական Միջազգային 

Պուտինը հայտարարել է, որ երիտասարդությունն իրավունք ունի կազմակերպել բողոքի ակցիաներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բողոքի ակցիաները, որոնց մասնակցում են երիտասարդները, երբեմն հանգեցնում են դրական արդյունքի, քանի որ նրանք թափ են տալիս իշխանությանը, սակայն անհրաժեշտ է գործել օրենքի շրջանակներում:

«Երբ մարդիկ արտահայտում են իրենց տեսակետը, այդ թվում բողոքի ակցիաների ժամանակ, ես արդեն խոսել եմ այդ մասին՝ կարծում եմ, որ իրենք դրա իրավունքն ունեն, և երբեմն դա հանգեցնում է դրական արդյունքի, քանի որ այն սթափեցնոմ է կառավարությանը՝ դնելով նրանց ճիշտ ուղու վրա, որպեսզի կառավարությունն ավելի արդյունավետորեն լուծի իր առջև դրված խնդիրները: Բայց գործել պետք է դրականորեն՝ առաջնորդվելով ոչ թե մեր նեղ անձնական շահերով, խմբային շահերով, այլ երկրի և ժողովրդի շահերով»,-ասել է Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ:

Նույն շարքից