ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սէֆիլյանի և «Սասնա Ծռեր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի հետ հանդիպմանն անդրադառնալով՝ ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում ընդգծեց՝ սա պետության վախճանն է:
«Վարչապետի պաշտոնը բռնազավթած Նիկոլ Փաշինյանը հանդիպում է «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավարների հետ: Մի կուսակցության, որի ներկայացուցիչները հարձակում և տեռորիստական ակտ են իրականացրել ՀՀ-ի դեմ: Սա փաստացի նշանակում է, որ ՀՀ վարչապետը և ՀՀ կառավարությունը գործարքի են գնում տեռորսիտական կազմակերպության և տեռորիստական ակտ կատարած մարդկանց հետ, որի անդամները հարձակվել են ՊՊԾ գնդի վրա և սպանել են 3 ոստիկանի: Սա խայտառակություն չէ , սա պետության վախճանն է»,-ասաց մեր զրուցակիցը: