Հասարակություն 

Սորոսի ծռերը, բնապահպան ձևանալով, փորձում էին իրենց վրա վերցնել Ամուլսարի խնդրի բարձրաձայնումը. Նարեկ Մալյան

Ջերմուկի և հարակից համայնքների սիրելի բնակիչներ, ինչպես և զգուշացրել էինք՝ սորոսականները և Սորոսի ծռերը, բնապահպան ձեւանալով, փորձում էին իրենց վրա վերցնել Ամուլսարի խնդրի բարձրաձայնումը՝ իրականում, Ամուլսարի խնդրի փոխարեն, իրենց մարդասպան ընկերների ազատության բանակցությունները սկսելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը։

«Ջերմուկի և հարակից համայնքների սիրելի բնակիչներ, ինչպես և զգուշացրել էինք՝ սորոսականները և Սորոսի ծռերը, բնապահպան ձեւանալով, փորձում էին իրենց վրա վերցնել Ամուլսարի խնդրի բարձրաձայնումը՝ իրականում, Ամուլսարի խնդրի փոխարեն, իրենց մարդասպան ընկերների ազատության բանակցությունները սկսելու նպատակով:

Այս պահին ընթացող հանդիպումն ունի միայն մեկ օրակարգ` վաճառել ձեր պայքարը և դրա դիմաց պոկել հնարավորինս շատ դիվիդենտներ:

Նիկոլ Փաշինյանը Սորոսի ծռերի պարագլուխների հետ հենց հիմա պայմանավորվում է Ձեր պայքարն ուրիշ ուղղությամբ տանելու և մարելու շուրջ:

Եղե՛ք զգոն, այս թեմայով կլինի հայտարարություն:

Հ.Գ. Ջերմուկցի բոլոր ընկերներիս կխնդրեմ կիսվել այս գրառումով, որպեսզի Ջերմուկը և հարակից համայնքները լավ իմանան, թե ինչ է կատարվում իրենց մեջքի հետևում»,–նշել է նա:

Նույն շարքից