Հասարակություն 

«Նուբարաշեն» ՔԿՀ–ում կալանավորները բունտ են սկսել՝ ի աջակցություն «զոն նայողների». Իրավիճակը լարված է

Այսօր՝ սեպտեմբերի 5–ին անկարգություններ են տեղի ունեցել ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում։ Այս մասին հայտնում է News.am-ը:

Կալանավորները բունտ են սկսել՝ ի աջակցություն «զոն նայողների»։ «Նուբարաշեն» ՔԿՀ–ի կին աշխատակիցներին շուտ են ուղարկել տուն և անցել ուժեղացված ծառայության։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Հանրապետության մյուս ՔԿՀ–ներում ևս լարված իրավիճակ է։

Այս պահին ուժեղացված հսկողություն է իրականացվում Հանրապետության գրեթե բոլոր ՔԿՀ–ներում։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել Քրեակատարողական ծառայությունից, սակայն նրանց հետ կապ հաստատել չհաջողվեց։

Նույն շարքից