Գլխավոր Լրահոս Հասարակություն Տեսանյութեր 

Այսօր Գերմանիայից չարթերային չվերթով 40-ից ավել ՀՀ քաղաքացիներ վերադարձվեցին հայրենիք․ ռեպորտաժ օդանավակայանից

analitik.am

 

 

Եվրամիության անդամ երկրներից ՀՀ քաղաքացիների հարկադիր վերադարձի տեմպերը չեն թուլանում։ Այսօր Գերմանիայից չարթերային չվերթով 40-ից ավել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ վերադարձվեցին հայրենիք։ Այս տարվա ընթացքում սա երկրորդ չարթերն է։

Այժմ ետ են ուղարկվում նաև նախկինում քաղաքական ապաստան ստացած ՀՀ քաղաքացիները, իսկ 2018-ին ՀՀ-ում իշխանափոխությունից հետո մեր երկիրը ԵՄ անդամ երկրների կողմից դիտարկվում է որպես ապահով և ժողովրդավարական երկիր:

ԵՄ կոշտ քաղաքականությունը չի շրջանցում նաև քաղցկեղով տառապող անձանց, որոնք մեկնում են հիմնականում Գերմանիա և ապաստան հայցում՝ անվճար բուժօգնություն ստանալու ակնկալիքով։

Մինչ ինքնաթիռի ժամանումը մենք փորձեցինք զրուցել հարազատներին դիմավորելու եկած քաղաքացիների հետ։ Սակայն նրանց արձագանքը ավելի քան կոշտ էր․ մարդիկ անտրամադիր էին և չէին ցանկանում խոսել։

Հարկադիր ձևով եվրոպական երկրներից հայրենիք վերադարձողները մեծամասամբ գտնվում են սթրեսային վիճակում և նույնպես չէին ցանկանում խոսել։

Մանրամասները ՝ Analitik.am-ի տեսանյութում։

 

Նույն շարքից