Հասարակություն 

2 օր առաջ անհետ կորած 2-ամյա երեխան հայտնաբերվել է. նա ողջ է

analitik.am

Վոլոգդայի երկրամասում անհետացած 2-ամյա Վասիլիսան հայտնաբերվել է, նա ողջ է: Այս մասին հայտնում է Լայֆը:

Նշենք, որ փոքրիկին որոնում էին սեպտեմբերի 4-ից:

Նրա մայրը համապատասխան մարմիններին հայտնել էր, որ երեխային ընդամենը 10 րոպե է թողել առանց վերահսկողության, որպեսզի կերակրի նորածին երեխային, իսկ երբ վերադարձել է, աղջնակն արդեն բակում չի եղել:

 

Նույն շարքից