Քաղաքական 

Ամուլսարի հարցով վարչապետի դիրքորոշումը հայտնի է. Ալեն Սիմոնյան

«Իմ քայլը» խմբակցության նիստն ավարտվեց: Լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ քննարկվել է Ամուլսարի հարցը, լսվել են կարծիքներ, ներկայացվել է առկա իրավիճակը:

Սիմոնյանը նշեց, որ քննարկումը եղել է շատ ավելի համերաշխ, կարծիքներ են լսվել, եզրահանգում չկա, երբ լինի, հանրությունն այդ մասին կիմանա, թափանցիկությունը միշտ կլինի:

Սահմանադրական դատարանի որոշման հարցը չի քննարկվել:

Ինչ վերաբերում է Ամուլսարի մասով տարակարծություններին, Սիմոնյանը նշեց, որ տարակարծություն չկա, ուղղակի բովանդակային քննարկում է եղել:

ԱԺ փոխխոսնակը հիշեցրեց, որ Ամուլսարի հարցի որոշումը կառավարության տիրույթում պետք է կայացվի, իսկ խմբակցությունը քաղաքական հենարանն է, որը կա և մնում է այդպիսին:

Հարցին՝ արդյո՞ք կան պատգամավորներ, ովքեր շարունակում են կտրականապես դեմ լինել հանքի շահագործմանը, ԱԺ փոխխոսնակը հայտնեց, որ հանրության մեջ էլ այդպիսի մարդիկ կան, քննարկումները հենց նրա համար են, որպեսզի լսվեն կողմերի կարծիքները:

Այսօր եղել է աշխատանքային քննարկում, որի նպատակն է հասկանալ, թե որ որոշումն է ավելի ճիշտ:

Խոսել է նաև վարչապետը, հնչել են հարցեր, որոնց պատասխանել է նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը. «Վարչապետի դիրքորոշումը հայտնի է: Ինչ վերաբերում է խոսքին, ապա այն նրա մասին է, թե այսօր ինչ իրավիճակ կա»:

Ինչ վերաբերում է Շրջական միջավայրի նախարարության որոշմանը, Սիմոնյանը նշեց, որ այն ճիշտ պետք է լինի:

Նույն շարքից