Էդուարդ Շարմազանովն իր էջում գրում է.
«Հետաքրքիր է՝ ինչ են զգում ուժային կառույցներում ծառայող սպաները, երբ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կառավարությունում ընդունում և փաստացի գործարքի է գնում ՊՊԾ գունդը գրաված և ահաբեկչության հետևանքով 3 ոստիկանի կյանք խլած խմբավորման ղեկավարների հետ:
Մասնավորապես, հետաքրքիր է պատանդ եղած բարձրաստիճան սպաների կարծիքը:
Ինչի ե՞ք լռում, պարոնայք:
Ես դատապարտում եմ այդ հանդիպման փաստը, իսկ դու՞ք...
Հ.Գ.
Իմ հերոսը գնդապետ Վանոյանն է, իսկ ձե՞րը...»: