17-ամյա աղջկա բռնաբարության մեջ կասկածվող Եկատերինբուրգի պարեկային ծառայության երեք աշխատակիցներ հեռացվել են ոստիկանությունից: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՆԳՆ տարածքային բաժնի ղեկավարի մամուլի քարտուղար Վալերի Գորելիխին:
Նրա խոսքով, պատասխանատվության է ենթարկվել քաղաքի կայազորի ընդհանուր թվով 17 աշխատակից:
Բացի կասկածյալներից, ոստիկանությունից հեռացվել են նաև վերջիններիս անմիջական ղեկավարներից 3-ը, ևս 3 հոգի ստացել են պաշտոնի իջեցում, իսկ 8 սպա նախազգուշացվել է ոչ լիարժեք ծառայության համար։ Հաջորդ խախտումը կհանգեցնի նրանց պաշտոնանկության: Նշվում է, որր խստորեն պատժվել են նաև ոստիկանության մարզային շտաբի 3 ղեկավարներ:
Գորելիխը հավելել է` եթե կասկածյալների մեղավորությունն ապացուցվի, նրանց նկատմամբ կիրականացվի քրեական հետապնդում:
Ավելի վաղ, օգոստոսի 23-ին հայտնի էր դարձել, որ Սվերդլովսկի շրջանային դատարանը ձերբակալել է 3 կասկածյալի: Հետաքննության տեղեկությունների համաձայն, օգոստոսի 18-ին ոստիկանության աշխատակիցները բռնի կերպով ծառայողական մեքենան է նստեցրել մի աղջկա և բռնաբարել: