Հասարակություն 

Անհայտ անձը ներխուժել է ՌԴ ԿԸՀ ղեկավարի տուն և էլեկտրաշոկով հարվածել վերջինիս

 

 

Դիմակավորված անձը ներխուժել է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովայի տուն: ԿԸՀ-ի ղեկավարը մի քանի անգամ հարված է ստացել էլէկտրաշոկով: Այս մասին հայտնում է  Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:

«Դիմակավորված անձը պատուհանից ներխուժել է տուն, մի քանի անգամ էլեկտրաշոկով հարվածել է  տանտիրուհուն և փախուստի է դիմել»,-ասել է Վոլկը:

Հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին, ժամը 01: 30-ի սահմաններում: Հանցագործը հետախուզվում է:

Պամֆիլովայի առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Նույն շարքից