Նկարչուհի Իրինա Ռոմանովսկայան` Սանկտ Պետերբուրգից, որը հայտնի է դարձել կրծքերով նկարելու շնորհիվ, ներկայացրել է իր նոր աշխատանքը՝ UFC- ի թեթև քաշային չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի դիմանկարը: Կտավի գինը կազմում է 1,5 միլիոն ռուբլի:
«Հաբիբ, դու ամենալավն ես, մաղթում եմ հաջողություն մարտում»,-Ինսթագրամի իր էջում գրել է նկարչուհին:
https://www.instagram.com/p/B2D7cDuhwub/?utm_source=ig_embed
Հիշեցնենք, որ վաղը, սեպտեմբերի 6-ին, տեղի կունենա Հաբիբ Նուրմագոմեդովի և Դասթին Պորեի մենամարտը։
Ռոմանովսկայայի նախորդ նկարների հերոսներն են եղել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը, ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, երգիչ Սերգեյ Շնուրովը և այլոք: