«Ուրախների և հնարամիտների ակումբի» նոր սեփականատերն է դարձել Ալեքսանդր Մասլյակով կրտսերը: Այս մասին հայտնու է Լենտան:
Այժմ «АМиК» ստեղծագործական ասոցիացիայում Մասլյակով կրտսերի մասնաբաժինը կազմում է 50 տոկոս: Համակարգում առկա տվյալները թարմացվել են 2019 թվականի սեպտեմբերի 5-ին:
Նախկին սեփականատիրոջ՝ Ալեքսանդր Մասլյակովի մասնաբաժինը կիսով չափ կրճատվել է՝ հասնելով 25,5 տոկոսի: Մնացած 24,5 տոկոսը պատկանում է ավագ Մասլյակովի կնոջը՝ Սվետլանային։
Ավելի վաղ, Մասլյակովին է պատկանել «АМиК» ընկերության 51 տոկոսը: Մնացած 49 տոկոսը պատկանում էր Սվետլանա Մասլյակովային: