Քաղաքական Միջազգային 

Միացյալ Նահանգները «կայսրություն» է և «ամենահզոր երկիրը». Լուկաշենկո

 

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի` վերջերս Մինսկ կատարած այցը և հայտարարել Վաշինգտոնի հետ հարաբերությունների հաստատման մտադրության մասին: Այս մասին հայտնում է Լենտան։

Ըստ Լուկաշենկոյի, Բոլթոնը Մինսկ չայցելելու համար որևէ հիմք չի ունեցել: Բացի դրանից, Բելառուսի առաջնորդը հիշեցրել է, որ իր երկիր այցելելուց առաջ Բոլթոնը բազմիցս այցելել է Ռուսաստան․ «Արդյո՞ք նա եկավ առաջին հերթին Բելառուս: Ոչ, նա արդեն այցելել է Սոչի և Մոսկվա, և գրկախառնվել է իր գործընկեր Պուտինի հետ»,-ասել է նա՝ հավելելով․ որ Մինսկը «հանգիստ է տարել» Բոլթոնի այցը Ռուսաստան։

Նա նաև նշել է, որ սխալ կլինի, եթե Բելառուսը մերժի Բոլթոնի այցը․ «Մենք պետք է կարգավորենք նրանց հետ մեր հարաբերությունները»,-շեշտել է նա՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները «կայսրություն» է և «ամենահզոր երկիրը»:

Նույն շարքից