Բարի օր Հասարակություն Վերլուծական 

Սորոսի և ահաբեկչական կազմակերպությունների կապերի մասին. Անի Հովհաննիսյան

analitik.am

 

 

ՎԵՏՕ քաղաքական-հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանն իր էջում գրում է.

 

«2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ողբերգական ահաբեկչության ակտի հետ կապված ԱՄՆ կառավարությունը ձեռնարկեց մի շարք միջոցներ՝ ահաբեկչության կանխարգելմանն ուղղված:
Այս գործողությունների հետ ԱՄՆ-ում համաձայն էին բոլորը, բացի իբր իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից, որոնք ամեն կերպ քննադատում էին նման մոտեցումները՝ որոկելով դրանք մարդու իրավունքների խախտում:

ԱՄՆ-ում գործող The American Civil Liberties Union (ACLU) կազմակերպությունը ոչ միայն կտրականապես դեմ էր ԱՄՆ կառավարության՝ ահաբեկչության կանխարգելման դեմ ուղղված քայլերին, այլ մշակեց մի շարք օրենսդրական նախագծեր, որոնցով պետք է սահմանափակվեին կառավարության հնարավորությունները՝ ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներին հայտնաբերելու, հետևելու և բերման ենթարկելու հարցում: ACLU-ն ԱՄՆ կառավարության գործողությունները որակում էր որպես ռասսայական խտրականություն և հայտարարում, որ ամեն ինչ անելու է աջակցելու համար կառավարության կողմից հալածվող անլեգալ ներգաղթյալներին:

Հետաքրքիրն այն է, որ ACLU կազմակերպության ստեղծման պահին դրա խորհրդի անդամ է եղել ընդհատակյա ահաբեկիչ Բերնարդին Դոհրնը:

Ջորջ Սորոսի Բաց հասարակության հիմնադրամների կողմից ACLU կազմակերպությունը միայն 2014 թվականին ստացել է 50 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ իսկ 1999 թվականից առ այսօր կազմակերպությանը Սորոսի կողմից հատկացվել է ավելի քան 200 միլիոն ԱՄՆ դոլար:

Նշեմ, որ մի շարք երկրներում բազմաթիվ մեղադրանքներ են հնչեցվել այն մասին, որ Սորոսը ֆինանսավորում է ահաբեկչական կազմակերպություններին՝ քողարկելով դա ներգաղթյալների իրավունքների պաշտպանության ներքո:

Մանրամասն կփորձեմ ներկայացնել, թե ինչ կապ ունի Ջորջ Սորոսը տարբեր ահաբեկչական և ահաբեկչության հետ կապ ունեցող կազմակերպությունների հետ»:

 

 

 

 

 

Նույն շարքից