Լոս Անջելեսում WBA վարկածով կիսաթեթև քաշային կարգում տեղի ունեցած մենամարտում հայազգի Ազատ Հովհաննիսյանը նոկաուտի է ենթարկել վենեսուելացի Ֆրանկլին Մանսանիլային:
«Խելագար» մականունով հայտնի Ազատը մրցակցին տապալել է մենամարտի 4-րդ ռաունդում:
31-ամյա Ազատը, ով ծնվել է Երևանում, Crazy մականունը ստացել է մենամարտելու ոճի համար: