Հասարակություն 

Պետք չէր կոտրել նրանց կյանքը. Կադիրովը՝ հայտնի ֆուտբոլիստների մասին

 

 

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է Ալեքսանդր Կոկորինի և Պավել Մամաևի պայմանական ազատ արձակման մասին տեղեկությունները։

Կադիրովն ասել է, որ ֆուտբոլիստների դատավարությունը հանրային մեծ վրդովմունք առաջացրեց և կարելի էր չզրկել մարզիկներին ազատությունից` չկոտրելով նրանց կյանքը․ «Վաղ մանկությունից տղաները սովորել են ֆուտբոլ խաղալ, խաղալ առաջատար ակումբների և Ռուսաստանի հավաքականի համար, արժանիքներ ունեն ժողովրդի և երկրի առաջ: Եվ մի ակնթարթում նրանք կորցրեցին այդ ամենը»,-ասել է Չեչնիայի ղեկավարը։

Ըստ Կադիրովի, ֆուտբոլիստները ստիպված կլինեն երկար ժամանակ վերականգնվել, որպեսզի կրկին հանդես գան բարձր մակարդակով: Նա ավելացրել է, որ պետք է օգնել նրանց վերադառնալ նորմալ կյանք։

Ավելի վաղ, Բելգորոդի մարզի դատարանը բավարարել է Կոկորինի և Մամաևի վաղաժամկետ ազատ արձակման միջնորդությունը: Նրանք ազատ կարձակվեն դատարանի որոշումից 10 օր հետո:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստները կալանավայրում գտնվում են հուլիսի 4-ից: Մարզիկները դատապարտվել են 2018 թվականի հոկտեմբերին Մոսկվայի կենտրոնում երկու ծեծկռտուքին մասնակցելու համար։

Նույն շարքից