Հասարակություն 

Պուտինը երկու օր առաջ նախազգուշացրել է Բուշին սեպտեմբերի 11-ի հարձակումների վտանգի մասին

 

 

2001 թվականի սեպտեմբերի 11-ից երկու օր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ջորջ Բուշին՝ նախազգուշացնելու նրան այդ սպառնալիքի մասին: Այս մասին իր նոր գրքում խոսում է ԿՀՎ նախկին վերլուծաբան, քաղաքագետ և դիվանագետ Ջորջ Բիբին:

«Հարձակումից երկու օր առաջ Պուտինը զանգահարել է նախագահ Բուշին` նախազգուշացնելու, որ Ռուսաստանի հետախուզությունը բացահայտել առաջիկա ահաբեկչական արշավի նախանշաններ՝«ինչ-որ բան, որը նախապատրաստվել և եկել էր Աֆղանստանից»,-գրում է Բիբին:

Հեռախոսային խոսակցության փաստի հաստատումը կարելի է գտնել Կրեմլի կայքում: 2001 թվականի սեպտեմբերի 10-ին տեղեկատվություն է հայտնվել Պուտինի և Բուշի զրույցի վերաբերյալ, բայց նշվում է, որ այն տեղի է ունեցել Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ: Միևնույն ժամանակ, պաշտոնապես որոշվել են զրույցի թեմաները ՝ անձնական հանդիպման նախապատրաստման և երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր:

Բիբին նաև շեշտում է, որ Պուտինն առաջին արտասահմանյան առաջնորդն էր, որը սեպտեմբերի 11-ին զանգահարել է Սպիտակ տուն՝ աջակցություն հայտնելու համար: Առաջնորդները խոսել են նաև սեպտեմբերի 12-ին:

Ինչպես հիշեցնում է ՏԱՍՍ-ը, 2011-ին ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը նույնպես պատմել է, որ սեպտեմբերյան դեպքերից երեք ամիս առաջ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է Բուշ կրտսերին՝ Ալ-Քաիդայի գրոհայինների կողմից առկա վտանգի մասին: Այնուհետև Ռայսը խոստովանել է, որ Ռուսաստանի առաջնորդը ճիշտ էր, բայց ամերիկացիները պատշաճ կարևորություն չէին տալիս նրա խոսքերին:

Հիշեցնենք, սարսափելի ահաբեկչական հարձակումը, որի հետևանքով զոհվեց 2977 մարդ, տեղի ունեցավ ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին: Այդ օրվա առավոտյան ահաբեկիչների չորս խումբ զավթեցին չորս ուղևորատար ինքնաթիռներ և դրանք ուղարկեցին Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի աշտարակներ և Պենտագոն շենք:

Նույն շարքից