Մոնղոլիայի նախագահ Խալթմագային Բաթուլգան ասել է, որ հենց ինքն է խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կապված Սիբիրում լայնածավալ հրդեհների հետ:
Այս մասին վերջինս հայտարարել է Վլադիվոստոկում կայացած Արևելյան տնտեսակն ֆորումի ժամանակ։
Ֆորումի մոդերատոր Սերգեյ Բրիլևը նշել է, որ Մոնղոլիայի առաջնորդը Պուտինի հետ Թրամփի հեռախոսազրույցի ժամանակ գտնվել է ԱՄՆ-ում և կարող էր իր ներդրումն ունենալ այդ խոսակցության մեջ:
«Նա, նա»,-հասցրել է կատակել Պուտինը` նախքան իր գործընկերոջ պատասխանելը:
Մոնղոլիայի առաջնորդը գլխով է արել և նշել, որ խոշոր պետությունների միջև կա որոշ անահասկացվածություն:
«Ես նրան ասացի. «Ինչո՞ւ չզանգել Ռուսաստանի նախագահին և Ձեր ցավակցությունն ու կարեկցանքը հայտնել այս կապակցությամբ»: Սիբիրը մեր մոլորակի թոքերն է, այդ թոքերը այրվում են»,-խոստովանել է Բաթուլգան:
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, որի ընթացքում ԱՄՆ առաջնորդը առաջարկել է Ռուսաստանին օգնություն Սիբիրում անտառային հրդեհների դեմ պայքարում: