Քաղաքական Միջազգային 

Ուկրաինացի պատգամավորն ասել է, թե ինչպես կարող է Կիևը «վախեցնել» Մոսկվային

 

 

Ուկրաինան կարող է ահաբեկել Ռուսաստանին ոչ միջուկային ուժերի օգնությամբ, ասել է քաղաքային խորհրդի և «Ազատություն» կուսակցության պատգամավոր Յուրի Սիրոտյուկը: Այս մասին վերջինս խոսել է «Հայրենասիրության դպրոց» երիտասարդական սեմինարի ընթացքում:

Ըստ նրա, քանի որ երկիրը չունի միջուկային զինանոց, տիեզերական հրթիռի վրա տեղադրված մարտագլխիկը կօգնի վախեցնել Մոսկվային:

«Մենք ունենք հրթիռ, որը կարող է թռչել Մոսկվա: Այժմ մենք պետք է կցենք դրան մարտագլխիկը, որը մենք ունենք և որը դեռ միջուկային չէ, բայց նույնպես վտանգ է ներկայացնում»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ 1994 թվականին Բուդապեշտի հուշագրի ստորագրումից հետո Ուկրաինան ինքնակամ հրաժարվեց միջուկային զինանոցից, որը ժառանգել էր ԽՍՀՄ-ից՝ փլուզումից հետո:

Նույն շարքից