Հասարակություն 

Ինչու պետք է Արևմուտքում ֆեմինիստները հայերեն սովորեն

Զաքար Խոջաբաղյանն իր էջում գրում է.

«Օրինակ, հայերն ինչի՞ չեն արտասահմանյան և, մասնավորապես, արևմտյան ֆեմինիստներին աջակցում՝ իրենց հայերեն սովորեցնելու գործում։

Պետք է վերջապես վերջ դնել սեռով պայմանավորված էդ խտրական դրսևորումներին՝ իրենց լեզվամածողության մեջ։ Էդ մարդիկ իրավունք ունեն իմանալու, որ հայերենում չկա he/she, un/une, le/la, он/она եւ նման խտրական սեռային տարանջատումներ, որպեսզի ազատ լինեն՝ լեզվի ընտրության հարցում։

Մենք, կարծում եմ, ունենք անհրաժեշտ քանակով մասնագետներ, և եթե ֆինանսական աջակցությունն էլ լինի՝ կարող ենք իրենց երկրների համար հայերենի բավարար քանակով մասնագետներ պատրաստել, որպեսզի վերջապես իրենց մոտ կոտրեն էդ խտրականությունը, սկսեն խոսել հայերեն, որտեղ չկա էդ տարանջատումը․․․

Պետք է, իսկապես, վերջ դնել էդ երևույթին, իսկ դա անելու համար, պետք է սկսել հենց լեզվամտածողությունից։ Ամեն ինչ էդտեղից է գալիս․․․

Ես զարմանում եմ, որ մեր պետությունը մինչ էսօր էդ հարցը չի բարձրացրել, նման առաջարկով հանդես չի եկել․․․

Վաղուց ժամանակն է՝ գաղափար եմ տալիս, վերցրեք օգտագործեք․․․

Համ բյուջե՛ փող կբերեք, համ դրա դիմաց շանտղություն անելու փոխարեն՝ օգտակար գործով կզբաղվեք․․․»:

Նույն շարքից