Միջազգային Հասարակություն 

Զելենսկիի ավտոմեքենայում լուսանկարել են դեղահաբի տուփ․ Ինչ դեղեր է օգտագործում Ուկրաինայի նախագահը /Լուսանկար/

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ավտոմեքենայում լուսանկարել են դեղահաբի տուփ, որի փաթեթավորումը նման է հանգստացնող դեղի։ Այս մասին հայտնում է «euromedia24»-ը։

Հնարավոր է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ազատվում է սթրեսից «Глицисед» դեղամիջոցի օգնությամբ: Դեղահաբի տուփը, որը գտնվել է պետության ղեկավարի ավտոմեքենայի մեջ լուսանկարահանել է լրագրող Ալեքսանդր Գոնչարովը, որն էլ հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում:

«Փաթեթավորումը շատ նման է սթրեսի դեմ օգտագործվող հաբերին, գրված է վերոնշյալ դեղահաբի ուղեցույցի մեջ։ Օգտագործման համար հիմնական նշաններ են՝ հուզական սթրեսը, հոգեբանական լարվածությունը, ագրեսիան, կոնֆլիկտային լինելը, վեգետատիվ անոթային խանգարումները, աշխատանքային կարողությունների և տրամադրության անկումը»,-իր գրառման մեջ մանրամասնել է Գոնչարովը:

Նույն շարքից