Գլխավոր Լրահոս Հասարակություն Տեսանյութեր 

Ներողություն եմ խնդրում, որ Երևանը «Իմ քայլը» դաշինքը չի հիմնադրել․ Մ․ Տեր-Գուլանյան/տեսանյութ/

analitik.am

 

 

- Վերջին շրջանում մեր հասարակության մեջ նոր միտումներ են նկատվումազգային ավանդական արժեքների՝ թեկուզև արհեստականորեն, վերանայում է տեղի ունենում։ Թեկուզ հենց Ստամբուլյան կոնվենցիայի հավանական վավերացման շրջանառությունը հասարակության մեջ։ Որպես անվանի մտավորական, հայտնի գրող և հրապարակախոս, ի՞նչ եք կարծում, պարո՛ն Տեր Գուլանյան, ինչպե՞ս պիտի պայքարենք ազգային ավանդական արժեքների դեգրադացման այս երևույթների դեմ։

 

- Անմիջապես ասեմ, որ ես դեմ եմ Ստամբուլյան կոնվենցիային, անկախ նրանից, թե որ իշխանությունն է դա ստորագրել։ Կարիք չկա մեր ժողովրդի համար նոր տոներ հորինել։ Օրինակ, ի՞նչ է նշանակում քաղաքացու օր։ Քաղաքացու օր կարող են ունենալ այն պետությունները, որտեղ ազգ հասկացությունը չկա․ օրինակ ՝ ԱՄՆ-ն, որտեղ կա ամերիկյան քաղաքացի։ Դա ինձ հիշեցնում է մի դեպք, երբ ԽՍՀՄ-ում կոմունիստները որոշեցին մեր չքնաղ Վարդավառի տոնը վերանվանել Ջրի տոն․․․ Ջրի տոնը ո՞րն է։ Նույնն էլ հիմա է կատարվում․Քաղաքացու օր, Ստամբուլյան կոնվենցիա․․․

 

Ո՛չ, Ստամբուլյան կոնվենցիան չի կարելի վավերացնել։ Եվրոպան ինքն է իր օրենքների ձեռքը կրակն ընկել, որովհետև ազգային ավանդույթները կորցրեցին՝ նորերն էլ չդառան ազգային ավանդույթ, դարձան օրենքներ։ Իսկ օրենքն անընդհատ փոխվում է, մինչդեռ ազգային ավանդույթը հազարամյակների պատմություն ունի և մարդկանց մեջ մնում է ու շարունակվում։ Նույն Եվրոպայում ավելի շատ ագրեսիվություն կա կանանց, երեխաների և ընտանիքի հանդեպ, քան Հայաստանում։

 

Եվրոպայի վրա բազմաթիվ ասպատակություններ եղան․ ո՛չ Բաթու խանը կարողացավ հաղթել, ո՛չ հոների առաջնորդ Աթիլլան կարողացավ, ոչ-ոք չկարողացավ, բայց Եվրոպան «առևանգվեց» ինքն իրենով՝ իր օրենքներով։ Այսօր երբ գաղթականների հոսքը լցվում է Եվրոպա, իր օրենքը թույլ չի տալիս այդ մարդկանց չընդունել․․․ՀԻմա մեզ են այդ

 

Անգլիան դուրս է գալիս ԵՄ-ից, որպեսզի պահպանի իր անգլիական դասական տարբերակը։ Ես դեմ եմ Եվրոպական արժեք հասկացողությանը․ամեն ազգ իր արժեքներն ունի, մենք մեր արժեքներով ենք ապրում և մեզ ոչ-ոք ոչինչ թող չպարտադրի։

 

-Իսկ մեր ազգային արժեհամակարգի տեսակետից փոփոխություններ չե՞ք նկատել մեր օրերում, երբ հերոսը հերոս չէ, երբ նախկին ամենը ժխտում և բացասում են․․․  Բացասաբար չե՞ն անդրադառնում մեր արժեհամակարգի վրա։

 

- Ինչ որ Դուք ասում եք հիմա, դա նախապատրաստումն է այն ամենի, ինչի մասին ես խոսեցի։ Մինչև հիմա չե՞ք զարմանում, որ Երևան քաղաքը 2800 տարեկան է, բայց չնշվեց ըստ էության։ Քանի՞ մայրաքաղաք կա, որ 2800 տարեկան է։

 

Ներողություն եմ խնդրում, որ Երևանը «Իմ քայլը» դաշինքը չի հիմնադրել։ Ներեցե՛ք, տղաներ և աղջիկներ, ներողություն եմ խնդրում․Արգիշտի թագավորն է հիմնել․․․ Մի՞թե հնարավոր չէր նշել, ինձ համար տարօրինակ է․․․

 

Նույնը տեղի ունեցավ նաև Վազգեն Սարգսյանի 60 ամյակը նշելիս։ Ոչինչ չարվեց, մենք մեր ընկերներով մեր ընկերոջ 60 ամյակը նշեցինք։ Բայց Վազգեն Սարգսյանը միայն մեր ընկերը չէր, Վազգեն Սարգսյանը այս պետության հիմնադիրներից է, մեր բանակը ստեղծողներից մեկը։ Այստեղից է սկսվում վարկաբեկելը և՛ գեներալներին, և՛ ղարաբաղյան պատերազմում հաղթած հրամանատարներին․․․ Այս ամենը հանգեցնում է նրան, որ ինչին մենք մասնակից չենք եղել՝ երկրորդական է, կարևորն այն է, ինչին մենք ենք մասնակցել․․․

 

Ձգտումը լինել առաջինը բնորոշ է բոլորին։ Բայց ձգտումը լինել միակը՝ վտանգավոր է։ Ես չէի ուզենա, որ մեր իշխանությունը ձգտեր լինել միակը․ ու՞մ հանդեպ միակը․․․

 

Ըստ մեր զրուցակցի՝ գրված օրենքներն այսօրեական են, օրը մեկ փոխվում են, իսկ չգրված օրենքները հազարամյակներով են պահպանվում։ «Հայ ժողովուրդը իր չգրված օրենքներով է պահպանվել, չմոռանանք դա»,- նշեց Մերուժան Տեր-Գուլանյանը և կոչ արեց նորընծա պատգամավորներին զերծ մնալ այն մտայնությունից, թե իրենք են առաջնորդը․ «Իրենք առաջնորդ չեն, առաջնորդը Մովսես Խորենացին է, որ մեր ազգին ոչ միայն ծննդյան վկայական տվեց, այլև անձնագիր։ Մենք պիտի գնանք, որ հասնենք իրեն․․․ Մեր ժողովուրդը ինչե՜ր է տեսել․․․»,- եզրափակեց անվանի մտավորականը։

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 

Նույն շարքից