Հասարակություն 

Ադրբեջանի Չայքենդ գյուղում տարածքը լուսանկարելիս ձերբակալել են հայազգի ամուսինների

Armtimes.com-ը գրում է. Ադրբեջանի Գենգելի շրջանի Չայքենդ գյուղում ձերբակալվել են 2 հայեր, հայտնում է Media.az-ը: Կայքի փոխանցմամբ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ համարվող ամուսինները ուշադրություն են գրավել այն ժամանակ, երբ լուսանկարելիս են եղել գյուղը:

Ձերբակալելուց հետո պարզ է դարձել, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող անձինք ազգությամբ հայեր են, ժամանակավորապես մնում են Գյանջայում՝ որպես ՌԴ-ից ժամանած զբոսաշրջիկներ: Ձերբակալումից հետո Չայքենդից ամուսինները տեղափոխվել են Գենգելի շրջանի կենտրոն:

Նույն շարքից