Հասարակություն 

Գնացեք ձեր Վանաձորում թող ստուգեն. Մալայանում չեն ընդունել ծայրահեղ աղքատ ընտանիքի երեխային

Ֆեյսբուքյան օգտատեր Սերգեյ Դանիելյանը գրում է․«Այսօր ծանոթներիցս մեկը երեք անչափահաս երեխաների հետ Վանաձորից ուղեգրով գնացել են «Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա», բայց վերջիներս չեն ընդունել՝ պատճառաբանելով, թե հերթ է, եկեք հաջորդ տարվա ապրիլ ամսին։

Մարդը բացատրել է՝ աղջկաս աչքերը ցավում են, պատասխանել են՝ գնացեք ձեր Վանաձորում թող ստուգեն, ի՞նչ եք ուզում մեզնից։ Խեղճ տղան ասել է՝ ախր ուղեգիրը մեր մոտից են տվել…
Իսկ մեր եսիմ ինչի բնազդ ունեցող բժիշկը ասել է՝ գնացեք ուրիշ վճարովի կլինիկա, մենք զբաղված ենք։
Ծայրահեղ աղքատ ընտանիք են՝ դոմիկի մեջ ապրող....»։

Նույն շարքից